02 05 2024

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նրան որակելով քաղբանտարկյալ։

«Արթուր Սուքոյանը քաղբանտարկյալ է, որովհետև նրա նկատմամբ կիրառվեց տարբերակված մոտեցում քաղաքական պատճառով. «ոչ յուրային» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած որևէ քպ-ական կամ ոստիկան ոչ միայն երբևէ չի կալանավորվել, այլև չի էլ ձերբակալվել։ Հիշենք, օրինակ, քպ-ական հակոբ արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու միջադեպը։

Քաղբանտարկյալ Արթուր Սուքոյանին բանտ ուղարկեց տխրահռչակ դատավոր, արամ զավենիչի կուսակցության անդամ Մասիս Մելքոնյանը, որը ռեժիմին քաղբանտարկյալներ անվրեպ «մատակարարելու» գծով ընդհուպ մոտենում է մեկ այլ տխրահռչակ դատավոր (արդեն՝ նախկին դատավոր) Արուսյակ Ալեքսանյանի ռեկորդին»,-գրել է Մելիքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ