«Այսօրվա հայտարարությունների ժամը կարելի էր վերագրել ՔՊ-ի ողջ պերճանքն ու թշվառությունը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից հնչում էին հայտարարություններ, որոնք ոչ միայն բացահայտ վիրավորանք են պարունակում մեր ազգային ինստիտուտների ու մարդկանց հասցեին, այդքանից հետո էլ զավեշտալի է, երբ հնչում են բռնությունը դատապարտող կոչերը։
«Կանգնել ու այս ամբիոնից կեղծ, ազգադավ հայտարարություններ անել, հրապարակային ստել, թե իմ անձի հետ կապված, թե իմ բերած փաստարկների, թե առհասարակ մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ։ Մենք կարող էինք ոչինչ չխոսել, ժողովուրդը կտեսնի ու կգնահատի ձեզ, կկարողանա ասել, թե այս երկրին ով է բերել դժբախտությունը, թշվառությունը, ազգային արժաապատվության կորուստը»,- ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը