30 04 2024

ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ հայտարարության ընդունումը․ Արծվիկ Մինասյան



Այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՔՊ-ի ներկայացուցիչները հնչեցնում են ադրբեջանական փաստարկներ։

«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և, դրանով իսկ, ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության, հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի»,- նշեց Մինասյանը։

Նշենք, որ, մինչ այդ, խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխող ուժը 51 դեմ ձայնով մերժեցին «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ