«Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր՝ ապրիլի 29-ին, Երեւանի բուհերում ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Տավուշի և Հայաստանի:
Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ն անկախ խորհրդային ժամանակներում եղել է ազգապահպանության գլխավոր օրրաններից մեկը: Նա հորդորեց անտարբեր չմնալ, լինել հայրենասեր ու հայրենատեր.
«Դուք եք ապագա գիտնականները, ապագա ղեկավարները: Պատասխանատվության գործոնը պետք է ստիպի սեփական տեսակետ արտահայտել, ակտիվ եղեք սոցցանցերում, լսարաններում, անտարբերությունը ամենավատ արարքն է»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը