ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում է ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցը վերաբերվում էր դպրոցականների շրջանում թմրամիջոցների մեծ թափով տարածմանը․
«Թմրամիջոցներն արդեն մտել են դպրոցներ, սակայն այդ ամենը կանխելու նպատակով մեծ ծավալի գործողություններ չեմ տեսնում. 8-րդ, 9-րդ դասարանների երեխաներ են բռնվում, որոնք ոչ միայն օգտագործում, այլև վաճառում են դրանք։ Մեր ռեսուրսներն ինչի՞ վրա ենք ծախսում, գուցե բողոքի գործողության դուրս եկած քաղաքացիներին կալանավորելու վրա՞»։
Հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը նշեց․ «Մենք չենք կարծում, որ հաջողության ճանապարհը թելեգրամյան հարթակներով ցրվող թմրամիջոցների մասով փոքր քննություններն են, մենք խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրողների հետ կապված վարույթներ ենք քննում, որոնց վերաբերյալ, այո՛, դուք չգիտեք: Մեր նպատակը խոշոր ներկրողների ճանապարհը փակելն է»,- հայտնեց գլխավոր դատախազը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը