Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա։ Այս մասին The Moscow Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը նշանակում է արդյոք, որ եթե ՌԴ նախագահ Պուտինը ժամանի Հայաստան, նրան կկալանավորեն։
«Ի՞նչը ստիպեց Հայաստանին ապասառեցնել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Հենց այն պատճառով, որ Ռուսաստանի երաշխիքները մեր ինքնիշխան սահմանների վերաբերյալ չեն գործել, մենք Միջազգային քրեական դատարանը համարում ենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի կանխարգելիչ երաշխիքներից մեկը։ Եվ որ պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Հայաստանի տարածքում օկուպանտ ադրբեջանական ուժերի կողմից, կուսումնասիրվեն, և մեղավորները կպատժվեն դատարանի որոշմամբ»,- նշել է դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը