Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դավաճանության մեկ օրը
1. Տարիների աշխատանքի արգասիք, միջազգային իրավունքի վրա հիմնված սահմանագծման կանոնները բռնաբարելով՝ մի քանի ժամում իբր «վերջանականպես սահմանագծվել են» այն 3 հատվածները, որտեղ միայն Ադրբեջանն ունի բան ստանալու:
2. Ադրբեջանի վերջնագիրը և Փաշինյանի հերթական դավադիր գործարքը գավառական ճարպիկների խմբակը փորձել է ներկայացնել իբրև աննախադեպ իրադարձություն՝ սահմանագծում:
3. Դավադիր գործարքի արդյունքում հաշված օրերի ընթացքում թշնամուն են հանձնվելու ռազմավարական նշանակության հսկայածավալ տարածքներ (ստորև բերվող լուսանկարներում դրանք ներկայացված են կարմրավուն շեղագծերով):
4. Թշնամին Կիրանց գյուղի մոտ նստում է Երևան - Թբիլիսի միջպետական մայրուղու վրա (առայժմ միայն այնտեղ, այնուհետև՝ ևս 4 տեղ Կիրանց - Բաղանիս հատվածում):
5. Միջպետական մայրուղին Կիրանց գյուղի մոտ տեղափոխվում է, որը պետք է նոր կառուցվի:
6. Թշնամուն է անցնում Կիրանց գյուղի մի փոքր թաղամասը. թշնամին Շուռնուխ գյուղի օրինակով մասնատում է գյուղը, Ադրբեջանի զինված ստորաբաժանումները տեղակայվում են Կիրանցի մեջ:
7. Թշնամին համաձայնել է այս փուլում իր վերջնագիրը խմբագրել և առայժմ հետ ստանալ միայն նշյալ 4 գյուղերով պարփակված տարածքները. Կիրանց-Ոսկեպար ճանապարհի 4 հատվածները, ինչպես նաև մնացած «անկլավները» թշնամին կստանա փուլերով՝ հնարավորություն տալով Փաշինյանին մնալ իշխանության:
8. Ադրբեջանը հաճույքով ընդունել է փաստը՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի միջոցով հրապարակելով քարտեզ (տե՛ս ստորև), որտեղ հստակ մատնանշված է մյուս փուլերում ստանալիքը, ներառյալ «անկլավները»:
9. Որևէ բառ չկա թե՛ այդ նույն հատվածում Բերքաբեր գյուղի շուրջ 1000 հա օկուպացված հողատարածքների, ինչպես նաև 32 բնակավայրերից օկուպացված ՀՀ այլ տարածքների վերադարձի մասին:
10. Կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը