ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի Հանրապետության իբր վարչապետ ներկայացող անձնավորության մտքերն ու գործողությունները միշտ հակասական են և անտրամաբանական։
Կարծում եմ ոչ ոք, նույնիսկ իր ՔՊ-ական խմբակի անդամները չգիտեն, թե նրա գլխում ինչ է կատարվում։ Հնարավոր է հիմնական պատճառն այն է, որ այդ մտքերը նրան թելադրվում են ինչ-որ անձանձ կամ պետությունների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարում է, որ հայերը թուրքերին չպիտի ընկալեն որպես թշնամի , մեկ հայտարարում է, որ պետք է մոռանանք պատմական Հայաստանը, մեկ հայտարարում է, մեր Հայրենիքի որոշ հատվածների դժգույն և դժբախտ լինելու մասին, մեկ հայտարարում է, որ պատրաստ է առևտուր անել և զարգացնել տնտեսական կապերը Թուրքիայի հետ` անտեսելով հայերիս համար շատ կարևոր սկզբունքներ։
Վաղը կարող է մեկ այլ ուրիշ աբսուրդային միտք ծագել նրա գլխում, որը հաստատ կհակասի նախորդ բոլոր մտքերին։
Եվ նորից ու նորից կստացվի անհեթեթ մի իրավիճակ։
Մեր հայրենակիցներից շատերի մոտ վաղուց հարց է առաջացել` այս ամենի արդյունքում ո՞ւր է գլորվում Հայաստանի Հանրապետությունը։
Դժվար է ասել, բայց սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը