«Արցախյան ճգնաժամը պահանջում է անհապաղ գործողություն ԱՄՆ-ի կողմից։ Այսօր ես հորդորեցի ԱՄՆ նախագահին շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը: Եվ օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- X-ի իր հարթակում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և հրապարակել է օգոստոսի 14-ին Ջո Բայդենին գրած իր նամակը։
«Հունիսի 8-ին Ձեզ գրելուց ի վեր, խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ, որը Արցախը (Լեռնային Ղարաբաղը) արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, ճգնաժամը զգալիորեն սրվել է՝ պահանջելով Ձեր անձնական և անհապաղ ուշադրությունը։
Խստորեն կոչ եմ անում ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը