16 04 2024

Օվկիանոսի այն կողմից գալիս, փորձում են տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել. Սոբհանի



Արտատարածաշրջանային ուժ ասելով՝ Իրանը նկատի ունի օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերին, որոնք անվտանգային, դեմոգրաֆիկ որևէ վտանգների հետ չեն առնչվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Իրանը, հայտարարելով, թե դեմ է այստեղ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, նաև Ռուսաստանին նկատի ունի։

«Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի: Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել»,- ասաց դեսպանը։

«Արտատարածաշրջանային ուժեր» ձևակերպումը պարզաբանելու հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ նկատի ունի ԱՄՆ-ին ու որոշ եվրոպական երկրների։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ