Իրանի գրոհները շատ խելամիտ ու դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Տարածաշրջանում լարվածության և պատերազմը կանխելու նպատակով մենք կոչ արեցինք շտապ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել, սակայն ԱՄՆ-ի Ֆրանսիայի և ԱՆգլիայի խոչընդոտների պատճառով, ցավոք, անվտանգության խորհուրդը նույնիսկ, առնվազն, ագրեսիան և անձամբ անձեռնմխելիություն ունեցող վայրերի վրա հարձակումները դատապարտող հայտարարություն չհրապարակեց ու հերթական անգամ դրսևորվեց արևմտյան երկրների երկակի ստանդարտները: Տարօրինակ է, որ նույն արևմտյան երկրները շարունակական կապի դուրս գալով մեզ հետ՝ չդատապարտելով սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային կանոնների խախտումը, զսպվածության կոչ էին անում մեզ: Բնական է, որ միջազգային համակարգի անգլուխ աշխարհում, երբ միջազգային կազմակերպությունները անտեսում են մյուս անդամների իրավունքները, իսկ հզորները աչք են փակում, պետք է հույսդ դնես միայն ինքդ քո վրա»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը