12 04 2024

Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան



Այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց․

«Ո՞վ է ասել, որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից։ Ռուսաստանի, նկատի ունեմ պաշտոնական այն տեսակետները, որոնք հաճախ առանձին դրվագներով արտահայտվում են։ Ո՛չ, բայց դրա լուծումը մունաթ գա՞լն է։ Դրա լուծումը Հայաստանը թողնել մեն մենակ այս գորշ գայլերի արանքու՞մ։ Թե՞ հակառակը, գտնել այնպիսի երկխոսության հարթակ, որպեսզի դու կարողանաս քո դաշնակցային հարաբերությունները, քո բնական դաշնակից համարվող Իրանի իսլամական հանրապետությանը ներգրավել տարածաշրջանում կարևորագույն անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ, առանց վնասելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները, արաբական երկրների հետ հարաբերությունները»։    

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ