«Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, իսկ դրան խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն է, ինչպես նաև ադրբեջանաթուրքական և նրանց ուղղորդմամբ գործող արտաքին գործակալական ցանցը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն, ինչն ինքը որպես լուծում է առաջարկում, բխում է իրենց երազանքից՝ չունենալ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա կեղծ «եվրոպիզմ» քարոզող և Հայաստանը դեպի կառափնարան տանող «ընդդիմադիր» դաշտի ներկայացուցիչներն են։ Սա իրենց երազած ընդդիմությունն է»,-նշեց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը