Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում որոշում կկայացնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատանը կից ռազմական կցորդի հաստիք բացել։
Համաձայն հիմնավորման, հավատարմագրված ռազմական կցորդը կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար Միացյալ Թագավորությունում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Կառավարության որոշման նախագիծը մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը