11 04 2024

Եվրամիությունը աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին. Տոյվո Կլաար

Եվրամիությունը աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին. Տոյվո Կլաար

Եվրամիությունը աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին՝ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ։ Եվ Եվրամիությունն անշուշտ, աջակցում է դրան: Ուստի դարձյալ հույս ունեմ, որ մոտ ապագայում այս գործընթացն իսկապես առաջ կգնա և արդյունքներ կտա՝ հանուն Հայաստանի, հանուն Թուրքիայի, հանուն տարածաշրջանի», - նշել է ԵՄ ներկայացուցիչը։

Նշենք, որ հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ 2022-ի հուլիսին Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սահմանը, սակայն, այս ընթացքում բացվեց մեկ անգամ այն էլ բեռնատարների համար, որոնցով Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն էր ուղարկում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։ Այլ տեսանելի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում 2022-ից ի վեր չի գրանցվել։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում առաջարկեց հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Այս մասով դեռ որոշում չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ