Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բախտիյոր Սաիդովը X-ի իր էջում հայտնել է․
«Ես ողջունեցի Ուզբեկստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Տոյվո Կլաարին և ընդունեցի նրա հավատարմագրերի պատճենը:
Ուզբեկստանի կառավարությունը ձգտում է նպաստել Կենտրոնական Ասիայի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանը՝ շոշափելի արդյունքների հասնելով»,- ասվում է հրապարակման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը