ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանին անվտանգության երաշխիքներ խոստացող երկրներն ու կառույցները նախ պետք է կանգնեցնեն Ադրբեջանին մատակարարվող սպառազինության գործընթացը, զսպեն Թուրքիայի մխրճումը հայ-ադրբեջանական բանակցություններ:
Սակայն լրիվ հակառակն է. Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է` դա խրախուսվում է նաև ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից, իսկ տարբեր երկրներից Ադրբեջան ռազմական մատակարարումների վրա պարզապես «աչք է փակվում»:
Հիմա այս ֆոնին տարատեսակ դրամաշնորհները, խոստումներն ու խրախուսանքները ոչինչ են, եթե մի ձեռքով Արևմուտքը հայաստանյան իշխանությունների թշերն է կմճտում, սակայն անտեսում իր դաշնակից Թուրքիայի լարվածության հրահրումն ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ կեցվածքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը