Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուղիղ խոսքը էշին են ասում: Սա ժողովրդական ասացվածք է: Բայց շատ տեղին է միջազգային քաղաքականության էությունը հասկանալու համար: 24 ժամյա ռեժիմով ազդարարվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սա ասվում էր երեսուն տարի շարունակ նաև ղարաբաղյան հակամարտության մասին Վաշինգտոնից, Մոսկվայից և Փարիզից, նախկին մեռած, բայց չթաղած երջանկահիշատակ Մինսկի խմբից: Վերջում պարզվեց, որ միակ լուծումը ռազմական լուծումն է: Ահա հայ և ադրբեջանցի քաղաքական վերնախավի մենթալիտետի և մտածողության տարբերությունը: Մեզ մոտ խիստ ,,գրագետ,, խիստ ,,կրթված,, արևմտյան միջազգային իրավունքի դպրոցները քաջ տիրապետող, հումանիստ, ժողովրդավար, արդարամիտ արժեհամակարգ ունեցող այրեր են, որոնք միամիտ և անհեռատես են գրեթե բոլոր հարցերում: Իսկ հարևան երկրում իրատես, իրավիճակը ճիշտ գնահատող, խորամանկ և շրջահայաց, սառնասիրտ գործիչներն են որոնք շատ ճիշտ և ժամանակին հասկացան, որ հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի և ծաղրեցին միջազգային ամբիոններից հնչող դատարկաբանությանը: Երբ որ կլսեք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պատրաստվեք, որովհետև ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին: Մտորումներ Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել եռյակից եկող ուղերձների մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը