04 04 2024

Հայաստանը կօգտագործվի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար. Ալեքսեյ Կոչետկով․ AlphaNews



Քաղաքական ստրատեգ և միջազգային փորձագետ Ալեքսեյ Կոչետկովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե «երբ ՆԱՏՕ-ն խոստումներ է տալիս որևէ երկրի, պետք է հարց տալ՝ ՆԱՏՕ-ին որտե՞ղ է հաջողվել անվտանգություն ապահովել».

Փորձագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու խնդիր ունի.

«Այժմ ՆԱՏՕ-ն խնդիր ունի Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմաբազան, որպեսզի այնտեղ այլևս ռուսական ռազմական ներկայություն չլինի։ Եվ այս ամենը կլինի այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, այնպես, ինչպես եղավ Մոլդովայի, Վրաստանի հետ։ Դեռ երբ են Վրաստանին խոստացել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ինչպե՞ս ավարտվեց դա:

Հասկանալի է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև որևէ իրական խնդիր գոյություն չունի։ Եվ մենք կոնֆլիկտներ չենք ունենա։ Մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, և հայ ժողովուրդը մեզ համար արդեն բնիկ է», — ասել է Կոչետկովը

Ըստ փորձագետի՝ Հայաստանը կօգտագործվի նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը հնարավորինս թուլացնելու համար:

«Հայաստանը կօգտագործվի նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը հնարավորինս թուլացնելու համար։ Նրանք իրականում ձեզ ոչինչ չեն տա: Նրանց համար գլխավորն այժմ այն անկայուն, այսպես ասած, ինչ-որ մնացած փոխըմբռնումը քանդելն է, որը գոյություն ունի մեր պետությունների միջև։

Պետք է հասկանալ, որ Հայաստանը հակամարտություն ունի Ադրբեջանի հետ, որն, ըստ էության, մինչ օրս լուծված չէ և մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, չի լուծվի։ Իսկ ՆԱՏՕ-ին լրացուցիչ խնդիրներ, կարծում եմ, շատ պետք չեն։ Առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան»,- եզրափակել է Կոչետկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ