Ի՞նչ կապ ունի ԱՄՆ զորքի դուրսբերումը Աֆղանստանից մեզ հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահ Բայդենը որոշել է այս տարի ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից, վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին:
Միանգամից ասեմ: Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ուներ այն բանի համար, որ հենց Ադրբեջանի տարածքով էին անցնում «Northern Distribution Network»-ի մատակարարումները: Այսինքն Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր հաբ էր բոլոր տեսակի բեռներ Ադրբեջանի տարածքով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին հասցնելու համար:
Այդ փոխադրումների հաշվին Բաքուն քաղաքական, դիվանագիտական և տնտեսական դիվիդենտներ էր շահում՝ Վաշինգտոնն էլ շատ դեպքերում աչք էր փակում Բաքվի տարատեսակ գործողությունների վրա:
Հետայսու Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար փոխվելու է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը