03 04 2024

Երևանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ․ Զախարովա

Երևանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ․ Զախարովա

Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե Մոսկվան եւ ՀԱՊԿ-ն իբր չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ, սուտ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի «Между тем» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես մեղադրում եմ ստի մեջ բոլոր նրանց, ովքեր հավատում ու քարոզում են այդ գաղափարը։ Դա ճիշտ չէ, սուտ է։ Դա պաշտոնական Երեւանի որոշումն էր Արեւմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես մեղադրում եմ ստի մեջ բոլոր նրանց, ովքեր քարոզում ու տարածում են Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը այն որոշումների համար, որոնք ընդունել է Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։

Զախարովան նաեւ նշել է, որ նոր սրացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կախված է միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երեւանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա։

Նա նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են:

«Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդպես հովանավորում, Ինչո՞ւ են հին հայկական քաղաքակրթությունը՝ իր գոյություն ունեցող մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, որը եղել է, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, համեմատում ներկայիս Եվրամիության հետ, որն իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են նրանք խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր»։

«Հայաստանը մշակույթ է, այն պետական ​​կառույց է, և սրանք պետականության այն հիմքերն են, որոնց արմատները գնում են դրարերի խորքը: Նրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակել է Զախարովան և ընդգծել, որ Երևանը գտել է «մոդել, որի մասին Արևմուտքում այլևս ոչ ոք լրջորեն չի խոսում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ