02 04 2024

Ինքը չի՞ գնացել գյուղ, ասել հանձնելու ենք, ընդդիմությունն է ասե՞լ․ հիմա ո՞վ է մանիպուլացնում․ պատգամավոր



 

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը մանիպուլացնում է Տավուշից գյուղերի հանձնման մասով, դրանք ադրբեջանական են, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Ընդդիմությունը ոչ մի բան չի մանիպուլացնում»։ 

«Մենք ինֆորմացիա ենք ստացել, որ բանակցում են, իրենք եկել են, մեր աչքերի մեջ նայել են, ասել են՝ չենք բանակցում։ Գնացել գյուղերում էլ են նույն բանն ասել։ Ասել են՝ ձեռքներս կկտրենք, հող չենք տա, ընդդիմությունը մանիպուլացնում է, սուտ է ընդդիմությունն ասում։ Բայց 15 օր առաջ եկել է գյուղում կանգնել, ասել ժղովուրդ ջան պետք է հանձնվի։ Մինչև էդ ասում էր՝  մանիպուլացնում են, ընդդիմությունը նավոդկա է տալիս։ Եկել է գյուղի մեջ, հավաքել ժողովրդին, ասել՝ գյուղերը հանձնվելու են։ Գյուղացիեք էլ ասել են՝ ո՞նց ես հանձնում, բա ընտրարշավի սկզբում ասել ես տենց բան գոյություն չունի։ Հիմա ընդիմութունն է մանիպուլացնո՞ւմ։

Եկել է էդ մարդկանց ասել է դա հանդձնում ենք, տալիս ենք, էլ ընդդիմության մոլորեցնելը էդտեղ ո՞րտեղ է։ Ես ուզում եմ հասկանալ՝ ընդդիմությունը ո՞րտեղ է մոլորեցնում։ Ինքը չի՞ գնացել գյուղ՝ ասել, ե՞ս եմ ասել։ Ես չեմ, չէ՞, ասել, ինքն է ասել իր բերանով՝ 4-ը կտանք, հետո կգնանք  սպասենք, թե Ադրբեջանն ինչ պահանջներ է ներկայացնում։ Մարդիկ հարց են տվել՝ 4-ը տալուց հետո երաշխիք կա՞, ասել է՝ չէ, երաշխիք չկա։ Էլ ընդդիմությունը ո՞րտեղ է մանիպուլացնում։ Թող գնա էդ մարդկանց պատասխան տա»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։ 

«Էդ մարդիկ հարցրել են՝ Վերին ոսկեպարում պահանջ կա՞ ներկայացված․ ասել է՝ այո, կա էդ պահանջը։ Վերին Ոսկեպարը որ քարտեզը բացում են, ցանկացած հեռուստադիտող թող բացի նայի Վերին Ոսկեպարը ում սահմանակիցն է․ Լոռու մարզի։ Հմի որ Պետրոս Ղազարյանն իր կաբինետում նստած էդ տեղերը չգիտի, չի կարողանո՞ւմ քարտեզը բացի, որ իր եթերում էլ ավել-պակաս խոսում է։ Վերին Ոսկեպարի սահմանակիցը ո՞րն ա, այ տղա, Լոռու մարզը չի՞։ Խի՞ եք մանիպուլացնում հասարակությանը։ Գազամուղը ո՞րտեղով է անցնում, մեր տան մոտո՞վ․ չէ, էդ հատվածով։ Էլի կասեն ընդդիմությունը մանիպուլացնում ա, ի՞նչն է մանիպուլացնում»,- հավելեց տավուշցի պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ