25 03 2024

Պետք չէ վախեցնել պատերազմով և կոտրել ժողովրդի դիմադրությունը. Իշխան Սաղաթելյան



Եթե պատերազմն անխուսափելի է՝ պետք է պատրաստվել պատերազմի, ոչ թե կոտրել ժողովրդի դիմադրությունը ու գառի պես տանել մորթել ժողովրդին: Այս մասին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հերի՛ք է պատերազմով այս մարդը մեզ վախեցնի: Սա այն նույն ժողովուրդն է, որ ազատագրեց Արցախ, երկու հայկական պետություն ստեղծեց»,- նշեց նա:

Մարտունեցիների հետ հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Արման Ղազարյանը, Քրիստինե Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը և Գեղամ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ