Այսօր ինչ կա Ոսկեպարում, դա ոսկեպարցու խնդիրը չէ, դա հայ մարդու խնդիրն է: Այս մասին Հրազդանում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ոսկեպարն ու Տավուշի միայն ոսկեպարցիներինը ու տավուշեցիներինը չի, դա մեր ժողովրդինն է: Չտալու բանաձևը հետևյալն է՝ համահայկական և համազգային դիմադրություն: Եթե ուզում ենք հայրենիք ունենալ, ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ հայրենիքը պաշտպանելու, իսկ իշխանությունը դա կազմակերպելու»,- նշեց նա:
Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը