«Ո՞վ ա տենց բան տեսել։ Փոխանակ երկրի ղեկավարն ասի՝ միախմբվենք, երկիրը պաշտպանենք, ասում ա՝ տանք, որ հանկարծ կռիվ չլինի։ Չի լինում տենց բան։ Դա հաղթող երկրին բնորոշ վարքագիծ չի։ Ղեկավարը պիտի ասի՝ միխմբվենք, պաշտպանենք, ոչ թե տանք, որ կռիվ չլինի, վայ թուրք, թույլ եմ։ Թույլ ես, գնա թույլերի համար տեղ կա այդտեղ։ Միջազգային հարաբերությունները, ոչնչով չեն տարրբերվում թաղի հարաբերություններից։ Թո՞ւյլ ես՝ թույլի տեղը լրիվ ուրիշ տեղ ա»,- Հրազդանում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խարատրյանը։
Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը