15 03 2024

Թվում է՝ արվում է ամեն ինչ՝ մեզ ուժային կենտրոնների բախման կետ դարձնելու համար. Լևոն Քոչարյան



«Վերջին տարիներին մեր հիմնական խնդիրը տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց խուսափելն է, աշխարհակարգի վերադասավորության ֆոնին արևմտյան երկրներից հնչում են Հայաստանի համար շատ անգամ ականջահաճո հայտարարություններ, պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանին՝ պաշտպանվելու ՌԴ-ից եկող վտանգներից։ Դրան զուգահեռ ՀՀ բարձր մակարդակով Ռուսաստանի և ՀԱՊԿ դեմ տարբեր հայտարարություններ են հնչում, թվում է՝ արվում է ամեն ինչ՝ մեզ բախման կետ դարձնելու համար»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Միրզոյանն արձագանքել է. «Նախկին աշխարհակարգը փլուզվել է։ Այսօր երկրները սկսում են նոր համագործակցություններ, հիմնադրում են ռազմաքաղաքական դաշինքներ։ Հայաստանի Հանրապետությունը ունի և՛ երկկողմ ռազմաքաղաքական դաշինք, օրինակ ՌԴ ի հետ, և՛ բազմակողմ ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի մաս է։ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի վրա ռազմական հարձակումները ցույց տվեցին, որ առկա մեխանիզմները չեն աշխատում։ Այն պայմաններում, երբ տեսնում ես, որ քո միջավայրի իրավական աշխարհակարգը չկա, հարևանությամբ կողմեր են, որոնք առաջնորդվում են՝ ուժն է ծնում իրավունք սկզբունքով, դու պարտավոր ես իրավիճակը կառավարել այնպես, որպեսզի մարտահրավերները քեզ չվնասեն, օրինակ, կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ