13 03 2024

Եվրախորհրդարանում քվեարկության դրվող բանաձևով առաջարկվում է դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության հնարավորությունը

Եվրախորհրդարանում քվեարկության դրվող բանաձևով առաջարկվում է դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության հնարավորությունը

Եվրախորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման անհրաժեշտության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին բանաձև։

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած փաստաթուղթը ներկայացված է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։

Բանաձևի նախագծում Եվրախորհրդարանի անդամները մասնավորապես առաջարկում են դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։

«Եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելով և շարունակի կայուն բարեփոխումների ճանապարհը, որոնք ամրապնդում են իր ժողովրդավարությունը, դա կարող է հիմք դառնալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ որոշման նախագծում։

Պատգամավորները կոչ են անում Եվրամիության գործադիր մարմիններին, հանձնաժողովին և Խորհրդին ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց և այլ երկրների միջև հարաբերությունների ոլորտներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ