12 06 2023

Եվրախորհրդարանը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունները, Արցախում ու Լաչինի միջանցքում իրավիճակը

Եվրախորհրդարանը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունները, Արցախում ու Լաչինի միջանցքում իրավիճակը

Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերից շրջափակված Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽ-ի ժամանակացույցից։

Եվրախորհրդարանի կայքում նաև նշված է, որ «կլինեն հարցեր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ