13 03 2024

Փաշինյանը Հայաստանում մտցրեց կոռուպցիայի նոր դարաշրջան. Մհեր Մելքոնյան

Փաշինյանը Հայաստանում մտցրեց կոռուպցիայի նոր դարաշրջան. Մհեր Մելքոնյան

Հայաստանում իշխանությունը զավթած Փաշինյան Նիկոլը երկրի շահերը փոխանակեց անձնական հարստացման հետ, և Արցախի հանձնումը նրա համար դարձավ դրան հասնելու «հնարավորություն»։ Այս մասին գրում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«2018 թվականի մայիսին, նրա վարչապետ ընտրվելուց հետո, Հայաստանում շատերը լի էին լավատեսությամբ։ Ի վերջո, կառավարության ղեկավարի աթոռը զավթածը խոստացել էր խաղաղություն, պայքար կոռուպցիայի դեմ ,տնտեսական բարգավաճում և իհարկե լավ ապագա...

Սակայն վեց տարի անց երկրի ճակատագիրն անորոշ է և մշուշոտ, իսկ կոռուպցիան և պետական թալանը հասել են աննախադեպ մակարդակի: Այսօր Հայաստանը գոյատևում է. մարդիկ, ովքեր 2018 թվականին խոստանում էին «իրավական և հզոր Հայաստան», պարզվեց, որ ստախոս են և թշնամի:

Փաշինյանը, որը կանգնած էր կոռուպցիան արմատախիլ անելու խնդրի առջև, ոչ միայն գրկաբաց ընդունեց այդ արատավոր համակարգը, այլ կատարեց, աներևակայելին:

Նա Հայաստանում մտցրեց կոռուպցիայի նոր դարաշրջան ՝ ազգային շահերը փոխարինելով անձնականով։

Փաշինյանի և նրա խունտայի համար պատերազմն ու կոռուպցիան անբաժան են: Մինչ երկիրը այրվում է, կանգնած է կործանման եզրին, միջոցների անհասկանալի հոսքը լցնում է նրա, ինչպես նաև ՔՊ-ական խմբակի որոշ անդամների գրպանները:

Պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ դեպք, երբ երկրի ղեկավարը մսխի այդքան քաղաքական կապիտալը, դավաճանի ազգային և պետական շահերը, վաճառի երկրի քաղաքացիների վստահությունը և իր շլացուցիչ նկրտումները փոխանակի անձնական հարստացման հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ