Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները, բնականաբար, հիմա շատ աշխատանք կա անելու։ Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»,- լրագրողներին պատասխանել է Պեսկովը։
Հիշեցնենք. Մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը