Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կտրուկ արձագանքը Մոսկվային կարող է կապված լինել Աֆրիկայում գործողությունների հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
Կիսելևը Պուտինին հարցրել է, թե պաշտոնական Փարիզի հակառուսական հայտարարությունները կարո՞ղ են վրեժ լինել այն բանի համար, որ Ռուսաստանն աֆրիկյան մայրցամաքում Ֆրանսիայի «պոչը տրորել է»։
«Այո, կարծում եմ, որ ինչ-որ դժգոհություն կա, բայց երբ մենք նրա հետ ուղիղ կապ էինք պահպանում, մենք բավականին բաց խոսեցինք այդ թեմայով»,- ասել է նա։
Միևնույն ժամանկ Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը չի հրահրում աֆրիկյան երկրներին Ֆրանսիայի դեմ:
«Շատ երկրներում, որտեղ Ֆրանսիան պատմականորեն մեգապոլիս է եղել, նրանք իրականում չեն ցանկանում գործ ունենալ Փարիզի հետ, չնայած կան աֆրիկյան այլ երկրներ, որտեղ նրանք հանգիստ են վերաբերվում ֆրանսիական ներկայությանը: Բայց մենք դրա հետ կապ չունենք, մենք այնտեղ ոչ մեկին չենք հրահրում, ոչ մեկին չենք դրդում Ֆրանսիայի դեմ, մենք մեր առաջ նման խնդիրներ չենք դնում։ Մենք նրանց հետ ուղղակի ընկերներ ենք՝ վերջ։ Նրանք ուզում են մեզ հետ հարաբերություններ զարգացնել։ Դե, ի սեր Աստծո, մենք էլ ենք ընդառաջ գնում։ Նեղանալու բան չկա»,- ասել է ՌԴ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը