Դրամահավաքը դրա համար է, որ պոտենցիալ փող տվողները գալիս ու նվիրատվություն են անում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ 2022 թվականին և 2023 թվականի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ի դրամահավաքներին մարդիկ փող էին փոխանցել, բայց տեղյակ չեն եղել:
«Եթե լիներ չարամիտ կազմակերպված բան, կկազմակերպվեր այնպես, որ հարցեր չէին ծագի։ Մենք ինքներս էլ հետաքննություն ենք անում, իրավապահներն էլ են արել։ Կա՞ այդտեղ պրոբլեմ, այո՛, կա պրոբլեմ։ Արդյո՞ք այդ պրոբլեմը հատել է ՀՀ ՔՕ-ի գիծը, ակնհայտորեն ո՛չ, որովհետև նախաքննության մարմինները հետաքննել են ու հանցակազմ չեն գտել, բայց կա քաղաքական պրոբլեմ»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը