12 03 2024

Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն



Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ է, ես ծանոթացել եմ այդ հայեցկարգին, և դրան ծանոթանալու արդյունքում է, որ հանգել եմ եզրակացության, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, կա իմ կողմից ՀՀ ժողովրդին առաջարկվող քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ իր հիմնավորումներով: Նոր սահմանադրության հանրաքվե կլինի, երբ ես և մեր քաղաքական թիմը զգանք, որ ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է, թե ինչի համար և ինչ է տեղի ունենում»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ