12 03 2024

Չենք բացառում բոյկոտել ավելացումները և շարունակել վճարել 100 դրամ. Մանուկ Սուքիասյան



Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վրեժ է լուծում Երևանցիներից իրենց չստացած քվեի համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Թանկացումներն այդ շարքից են: Նման չակերտավոր անակնկալները շարունակվելու են միշտ: «Մայր Հայաստան» խմբակցությունը երևանցիներին կոչ է անում հետևողական լինել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին: Չենք բացառում բոյկոտել ավելացումները և շարունակել վճարել 100 դրամ»,- նշեց նա:

Տրանսպորտի թանկացման աղմկահարույց նախագծին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ