07 03 2024

Կովկասում քրդերի դերը հայերն են կատարում․ Ստեփան Դանիելյան

Կովկասում քրդերի դերը հայերն են կատարում․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրում է․

«Մերձավոր Արեւելքում քրդերը հատուկ դեր են կատարում։ Երբ պետք է Թուրքիայի, Սիրիայի, Իրանի հետ ինչ-որ խնդիր լուծել, քրդերին ակտիվացնում են, հույսեր տալիս ու որպես մսացու օգտագործում։ Հետո, երբ պետք է լինում այդ երկրների հետ կարգավորել հարաբերությունները, քրդերին որպես մատաղ զոհաբերում են։ Եւ սա մշտապես կրկնվում է։ Փաստորեն քրդերը ընդամենը արյունատու խաղաքարտ են։

Կովկասում այդ դերը հայերն են կատարում, երբ պետք է, հույս են տալիս, երբ պետք է, տանում են կոտորվելու ու երբ պետք է, մեր հաշվին միմյանց հետ հաշտվում են։ Ու նույն կերպ բոլոր կողմերն են վարվում, անկախ նրանից, թե լիբերալ ու դեմոկրատ են, թե ավտորիտար ու ավանդական»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ