«Հայաստանն արժանի է, որ խաղաղ ապրի և չդառնա մանրադրամ արևմտյան ոչ մաքրաբարո քաղաքական գործիչների ձեռքին»,- ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինային գայթակղելով՝ գցեցին Արևմուտքի ցանցը, հրաշալի խոստումներ տվեցին, ամեն ինչ լավագույն լույսի ներքո ներկայացրին, բայց հետո գցեցին, թողեցին․ չէի ցանկանա, որ հանկարծ նորից նույն բանը ստացվի։ Ես շատ կցանկանայի, որ այդպես չլինի Հայաստանի հետ։ Հայաստանն անցել է իր դժվար պատմական ուղին, որը ներառել է թե՛ ցեղասպանություն, թե՛ սեփական ինքնիշխանության պաշտպանություն, պայքար հանուն սեփական մշակույթի, բարդագույն տարածքային վեճեր, հարցեր, հակամարտություններ։ Այդ երկիրն արժանի է, որպեսզի ապրի խաղաղ և չդառնա մանրադրամ արևմտյան անմաքրաբարո քաղաքական գործիչների ձեռքին»,- ասել է նա։
«Մենք ի սրտե խաղաղություն ենք ուզում, կայունություն և բարգավաճում այդ պետությանը ե՛ւ այդ երկրի ու ժողովրդի հանդեպ սիրո տեսանկյունից, ե՛ւ պրագմատիկայի տեսակետից, որովհետև այդ բարեկեցությունից է կախված նաև տարածաշրջանի բարեկեցությունն ընդհանրապես։ Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը, խաղեր տալով և կոտրելով Ուկրաինային, դեն գցելով օգտագործված խաղալիքի նման, սկսել նոր զոհ փնտրել։ Հանկարծ այնպես չստացվի, որ նոր զոհը Հայաստանը դառնա, որին կխաբեն ու կմոլորեցնեն»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը