03 03 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները չտրամադրելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները չտրամադրելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Հայաստանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց հրաժարվելու մեջ։

Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են լուրջ խնդիր մնալ։ Այսօր պայթյունի հետևանքով 29-ամյա խաղաղ բնակիչ է  ծանր վիրավորվել։

2020 թվականի նոյեմբերից զոհ է դարձել 346 ադրբեջանցի։

«Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ճշգրիտ քարտեզներ տրամադրել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 8 ականապատ դաշտերի ձևաթղթեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ