28 02 2024

Անվտանգության խորհրդի քարտուղարը մի բան է ասում, ԱԱԾ-ն մի բան է ասում, վերջը ո՞րն է ճիշտը․ Աննա Գրիգորյան



Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց Փաշինյանին։

«Ի՞նչ է նշանակում՝ ՀՀ որևէ հատված հանդիսանում է երրորդ երկրի պատասխանատվության գոտի։ Ռուսաստանի սահմանապահ զորքերը Ներքին Հանդում կանգնած են ի՞նչ մանդատով, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա, ի՞նչ պատասխանատվություն ունեն։ Եվ եթե հնչեցվում է հայտարարություն, որ չկարողացան կանխել էսկալացիան, նշանակում է՝ կա՞ր իրենց վրա պատասխանատվություն։ Մեր երկրի սուվերեն տարածքում մեկ այլ երկրի ներկայացուցիչ խոչընդոտում է մյուս երկրների ներկայացուցիչներին դիտորդական առաքելություն իրականացնել։ Այսինքն՝ կառավարությունը Ռուսաստանին, ԵՄ-ին բերում, կանգնեցնում է այդտեղ, մեջտեղից դուրս է գալիս, ասում է՝ իրար հետ պայմանավորվեք։ Բա, կառավարությունը որտե՞ղ է։ Պետությունն այստեղ գործառույթ ունի՞»,- հարցրեց պատգամավորը։

Փաշինյանը պատասխանեց, որ  ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։ «Սա նշանակում է, որ եթե ռուս սահմանապահները, որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն համապատասխան հետևություններ»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ