26 02 2024

ՀԱՊԿ-ի մասով նման ռեժիմ գոյություն չունի. Պեսկով

ՀԱՊԿ-ի մասով նման ռեժիմ գոյություն չունի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեռևս հստակություն չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ։

«Ոչ, դեռ չի հայտնվել, այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ունենք մեր հայ գործընկերների հետ, իհարկե, կհստակեցնենք, համապատասխան փաստաթղթերի հիման վրա ՀԱՊԿ-ի մասով նման ռեժիմ գոյություն չունի, մենք կշփվենք. մենք կիմանանք»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը, իբր, չի իրականացվել, և Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ կազմակերպության քարտուղարությունից հայտնել են, որ չեն ստացել անդամակցությունը դադարեցնելու Երևանի դիմումը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ