23 02 2024

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին։ Ռիա նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։

«Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարությունը  Երևանից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին հայտարարություններ չի ստացել։ Իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը Հայաստանի Հանրապետության՝ մի շարք միջոցառումների չմասնակցելու մասին է, որոնք վերջին շրջանում կազմակերպում է  կազմակերպությունը»,- ասել են ՀԱՊԿ քարտուղարությունում։ 

Հիշեցնենք՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Հավաքական անվտանգության պայմանագիրը, մեր կարծիքով, չիրականացվեց Հայաստանի նկատմամբ, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող մնալ առանց մեր ուշադրության։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,-ասաց Փաշինյանը։

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմակայանի հնարավոր փակման մասին հարցին՝ վարչապետն ասել է, որ «այս պահին դրա մասին խոսք չի գնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ