Արտագնա աշխատանքից վերդարձած մեր հայրենակիցները պետք է նկատեն, որ ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: Այս մասին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկմանը։
«2018թ.-ից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե ճնապարհների կառուցման արդյունքում ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում, և այլն, և այլն: Մարտունի քաղաքում նկատե՞լ են, որ ժամանակակից սարքավորումներով ԲԿ է զրոյից կառուցվել՝ Էդ ո՞ւմ է սպասարկելու»,- նշեց նա:
Հիշեցնենք. Օրերս Գեղարքունիքի մարզի բնկիչները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը՝ բողոքելով, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին Հայաստանում հարկային պարտավորությունների մասով ծանուցումներ են եկել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը