Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն երկօրյա այցով հինգշաբթի կայցելի Հայաստան, տեղեկացրել է Le Figaro-ն։
«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն հինգշաբթի և ուրբաթ, Փարիզում Միսաք Մանուշյանի՝ դիմադրության շարժման հայկական ծագում ունեցող մարտիկի պանթեոնացման հաջորդ օրը, կլինի Հայաստանում՝ ամրապնդելու համար պաշտպանական ոլորտի հարաբերությունները»,- գրել է պարբերականը։
«Ֆրանսիան և Հայաստանը պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, բայց պաշտպանության ոլորտում հարաբերությունները երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի չեն եղել»,- նշել են Ֆրանսիայի ՊՆ-ում՝ ընդգծելով, որ սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցելությունն է Հայաստան։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը