Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մյունխենահայության հետ հանդիպում կոչված ֆարսի ժամանակ Նիկոլ Անհողը սեփական դավաճանությունը, թուրքերին ծառայելը և Արցախն Ադրբեջանին նվիրելը բացատրելու համար հայտարարեց, թե իբր Արցախի ինքնորոշման հարցում միջազգաին հանրությունը մեզ մենակ է թողել...։
Հետաքրքիր է, նախ՝ «միջազգային հանրություն» ասելով Ալիևի սպասարկու Նիկոլն ո՞ւմ նկատի ունի...։
Երկրորդը՝ նա բացահայտ ստում է, քանի որ 2016 թ-ի հոկտեմբերի 7-ին համացանցը պայթեցրեց Ադրբեջանի բռնապետի անկեղծությունները կառավարության նիստի ժամանակ, երբ վերջինս բացահայտել էր, որ «Ադրբեջանին ՍՏԻՊՈՒՄ են ճանաչել Արցախի անկախությունը»..։
Համոզված եմ՝ կապիտուլյանտ ոչնչությունը շատ լավ տեղյակ է Ալիևի այս անկեղծությունների մասին... Երևի բոլոր են հասկանում, որ Ադրբեջանին ստիպում էին Արցախի անկախությունը ճանաչել ՀԵՆՑ այդ «միջազգային հանրության» ներկայացուցիչները, այլ ոչ թե օրինակ Սոմալին կամ Լեսոտոն...։
Փասգտորեն Ալիևն այս թեմայի վերաբերյալ դեռ 2016 թ-ից է հերքում ներկայուսմ Նիկոլի կողմից արտաբերվող կեղծիքները և ստերը...։
Ավելին, պարզվում է, որ Նիկոլը դեռ 2016 թ-ին բացահայտում իր դավաճան, հակահայ և «թուրքից թուրք լինելը»...։
Ուշադրություն դարձրեք նույն օրը և նույն իրադարձության վերաբերյալ ալիևյան haqqin.az կայքում տեղադրված հոդվածի և նիկոլական ընտանեկան կայքում տեղադրված հոդվածի վերնագրերին... Մինչ ալիևյան կայքը շատ պարզ բացահայտում է, որ Ադրբեջանին ՍՏԻՊՈՒՄ են ճանաչել Արցախի անկախությունը, նիկոլական կայքը ՍՏԻՊԵԼ բառից առաջ «ՓՈՐՁՈՒՄ» են բառն է տեղադրում՝ մեղմելով Ալիևի հակաադրբեջանական ելույթը...։
Նիկոլի մյունխենյան հակահայ զառանցաքները ևս մեկ ապացույց են, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հակահայ է և ադրբեջանցիներից ավելի շատ է պաշտպանում Բաքվի շահերը, այդ անպատվաբեր գործն անելով դեռ իշխանության գալուց առաջ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը