Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է»:
«Տեղի է ունենում բանակցությունների փոփոխություն: Հայկական կողմը հրաժարվում է ռուսական առաջարկությունից, Ադրբեջանն Արևմուտոքում, մասնավորապես, Բրյուսելից ստանալով այն, ինչ ցանկանում էր՝ հրաժարվում է մեկնել Բրյուսել, Միացյալ Նահանգները հայտարարում է, որ իրենք խրախուսում են անմիջական շփումները: Ավելի պարզ՝ դա նշանակում է, որ «ձեռքերը լվանում են» այդ գործընթացից, ասում են՝ «Գնացեք ինչ ուզում եք արեք. մենք ո՛չ երաշխավոր ենք, ո՛չ միջնորդ»»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը