17 02 2024

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բլինքենը հանդիպել է Ալիևին

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բլինքենը հանդիպել է Ալիևին

Այսօր մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ընդգծելու ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ես բարձրացրի մարդու իրավունքների կարևորությունը և վերահաստատեցի ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ