Հանրային կառավարման մոդելների փորձագետ, քանդակագործ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալիևի երեկվա տերընդեզ խաղալը կամ կապիկությունը գլորեց իրեն իր «բարձրունքից»: Միշտ մտածել եմ, ու ինքը մի բան չէ, բայց երեկվա էդ պահվածքն ուղղակի ապացուցեց, որ գործ ունենք անկապ մեկի հետ, ով բացի խորամանկությունից ու իր երկիրը վաճառելու գնով արդյունքի հասնելուց այլ բան չգիտե։
Ես չեմ պատկերացնի, որ Ստալինը Բեռլին գրավելուց հետո գերմանական պարը կամ ծեսը կծաղրեր։
ՀՀ երեք հաղթանակած նախագահները երբեք ծաղրով չեն նայել ադրբեջանցի ժողովրդին, երբեք չեն հիշատակել այդ ժողովրդի ոչ մի ծես կամ չեն քայլել դրոշների, ծեսերի վրայով։
Ալիևի արածը խղճուկ ղեկավարի արած քայլ է, ինչը ոչ մի կերպ չհասկացվեց ու չէր հասկացվի հայ հասարակության և վստահ եմ աշխարհի համար։
Բայց սա ունի ևս մեկ' լատենտ կողմ։
Ինքը լավ գիտե, որ դեռ ոչ ոքի է խաղացել ու ՀՀ ում ամեն վարկյան կարող են իշխանության գալ ազգային ուժեր, ովքեր առանց վարանելու պատրաստվելու են ու պատասխան տան 2020_23 թթ կատարվածին։
Գիտե, որ դա անխուսափելի է և հայ ազգի գերակշիռ մասը դրան կողմնակից է ու կհամբերի մինչ այդ օրը։
Փաստացի այս արարքի մեջ ավելի շատ վախ ու տագնապ կա, քան թե ծաղր ու հեգնանք։
Առանց ներկաների, մեկ հոգու ձեռքը տալ հեռախոս, գիշերվա մթին մեջ կրակ վառել ու վրայից թռնելը տպավորություն է ստեղծում, թե կրակներ հաղթահարողն է թռնում կրակի վրայից, բայց փաստ է, որ սա ավելի շատ ինքնահեգնանք է, քան բացատրելի արարք։
Ւնչևէ ամեն մի քայլի, վարքագծի ու արարքի համար մարդ արարածը պտի պատասխան տա նախ Աստծո, հետո մնացածի առաջ և ի դժբախտություն դիվանագիտական ու պատեհապաշտ հաղթողի նման արարքները միմիայն ամրացնում են հայ ազգի նպատակասլացությունը դեպի վաղվա առավոտ։
Նման արարքներն ու մեծամտությունը մեզ հիշեցնում են մեր անցած հաղթանակները, 2014 թվականի Ալիևի թվիթը, թե 10000 հոգի հավանի գրառումս, պատերազմ կհայտարարեմ և աշխարհաքաղաքական խառնաշփոթը, որը մի օր կանոնակարգելու է։
Իսկ այդ ժամանակ հայը իր ուժով, մեծահոգի, նպատակասլաց պահվածքով, իր ասելիքը կասի, քանի որ 5 շրջան էին ուզու՞մ, տվեցինք, Արցախ էին ուզում՞ տվեցինք, ամեն ինչ արեցինք հակամարտությունը կարգավորելու համար ու մեր զավակների կյանքը գնով, բայց այդ մարդը չի հանդարտվում ու պապիս թախտն է ուզում։
Վատ է, որ այսքան արյան գնով անգամ տարածաշրջանային խան երևակայող Ալիևը չի հանդարտվում, բայց գալու է էդ օրը երբ հարկադրված կհանդարտվի, ուղղակի դա արժենալու է բազում մարդկանց կյանքեր, որտեղ հայը ընտրություն չունի ու նետված ձեռնոցին պատասխանելու է։
Մի քիչ համեստ ու լուռ լինելը ոչ մեկին չի խանգարել, բացի Ադրբեջանի հավերժ նախագահից....»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը