Սփյուռքից մարդիկ են դիմել, ովքեր ևս պահանջում են դասագրքերի խոտանում և նախարարի հրաժարական: Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի խոտանման և նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ հայտարարել է Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։:
«Մեր հաջորդ հանդիպումը լինելու է փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ին: Մինչ այդ մենք կունենանք պահանջին միացածների ճշգրիտ պատկեր և քանակ և կներկայացնենք: Մենք ունենում ենք նաև հանդիպումներ տարբեր մշակութային գործիչների և կառույցների հետ. բոլորի մոտ նույն մտահոգությունն է: Մեծ մասը պետական հովանավորության տակ են գտնվում և վախենում են, որ կկորցնեն այդ ամենը: Մասնավոր բիզնես ունեցող մեր ընկերները կառավարության կողմից ճնշումների են ենթարկվում»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը