«Եթե այսօր ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը ծառայում են ընդամենը մեկ անձի քմահաճ վերաբերմունքի՝ երկրի ու ժողովրդի նկատմամբ, իրենք էլ նույն չափ պատասխանատու են այդ ամենի համար։ Այսօր մենք քննադատում ենք նրանց, ովքեր 100 տարի առաջ հանձնեցին Կարսը , ստորագրեցին Բաթումի պայմանագիրը , չեմ ասում 100 տարի հետո, ընդամենը մեկ-երկու տարի անց բոլոր նրանք , ովքեր այս իշխանությունների սխալ, ազգադավ ծրագրերին օգնում են պատասխան են տալու։ Սեղանի վրա դրված է 5000 երիտասարդի դիակ, 11 հազար վիրավոր և դեռևս անհայտ քանակությամբ գերեվարված ու անհետ կորածների մասին ենք խոսում։ Բոլոր նրանք, ովքեր օգնում են այս իշխանություններին, սկսած՝ ԱԱԾ ղեկավարները , սպայակազմը, Դատախազության սպայակազմը , Ոստիկանության սպայակազմը, բոլորը պատասխանատու են։ Բոլոր նրանք, ովքեր տարանջատում են արցախցուն հայաստանցուց նույն թիմի դավաճանական մարդիկ են»,-այս մասին ասաց Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը