Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է․
«Իշխանությունները վիզ դրած խաղաղություն են տենչում։ Տենչում են մուրացիկի համառությամբ։Կապիտուլյանտի խաղաղասիրությունը վարակել է և իր հպատակներին։ Բոլոր խնջույքները սկսվում և ավարտվում են խաղաղության համար բաժակ բարձրացնելով։ Չեն էլ մտածում, թե իրենց ուզածից թշնամին ուզու՞մ է, թե՞ ոչ։ Ով է տեսել մի երկիր` առանց զարգացման ծրագրի, առանց բանակը զորացնելու մտադրության, առանց դաշնակիցների և զինուժի, բան ու գործը թողած խոսա միայն և միայն խաղաղությունից։ Խաղաղությունը չի կարող պետության դոկտրինա լինել. ԽԱՂԱՂՈՒԹՅՈԻՆ ԿԱՄ ԼԻՆՈՒՄ Է, ԿԱՄ ԷԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ։ Խաղաղության հասնելու միայն մի ճանապարհ կա` լինել զորեղ, հզոր, միասնական, խելոք, դիվանագետ... Շարունակ հալվա ասելով բերանը չի քաղցրանա։ Ով շատ, անչափ, խելքից դուրս, անհամբեր խաղաղություն է փնտրում, ես գիտեմ նրա տեղը։ Թող դիմեն ինձ և ես անհատույց, առանց մի որևէ ետին մտքի ցույց կտամ նրա գտնվելու վայրը։ Հիմա ամենախաղաղ տեղը ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ Է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը