12 02 2024

Երևան քաղաքի հաշվին լավություն են անում սրան-նրան. Մանուկ Սուքիասյան



Քաղաքական կոռուպցիայով ախտահարված է ողջ ՏԻՄ համակարգը:Այս մասին Ազգային ժողովում կազմակերպված «Երևանը և կոռուպցիան» խորագրով քննարկման ժամանակ ասաց Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Չպետք է պատրանքներ ունենալ, որ երևանը կարող է բացառություն լինել, մի քանի օր առաջ մենք տեսանք, թե ինչպես պայթեցրին ընդդիմադիր ֆրակցիան, որպեսզի մանդատից զրկեն ավագանու ընդդիմադիր անդամներին»,-ասաց նա:

Նա դիմեց դահլիճում ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչներին և հրավիրեց նրանց ուշադրությունը՝ ասելով, որ լռությունը ավելի վատ հետևանքների է բերելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ